Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.01.2023
ՀՀ Լոռու մարզի Շնողի Հ․ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման համար
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզետարանը հայտարարում է մրցույթ «ՀՀ Լոռու մարզի Շնողի Հ․ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման համար։
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) մրցույթի մասնակցության հայտ (Ձև 2),
2) սննդի ոլորտում համապատասխան գործունեության կազմակերպման իրավունքի փաստաթղթի պատճենը,
3) հիմնադրի փաստաթղթերի և պետական գրանցման վկայականի պատճենները, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
«ՀՀ Լոռու մարզի Շնողի Հ․ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սովորողների սննդի կազմակերպման համար վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի շուկայական գնահատված արժեքը՝ ըստ գնահատման մասին հաշվետվության կազմում է․
Ամսական արձակալության շուկայական արժեքը՝ 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետարանում 2023 թվականի հունվարի 23-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 14։00-ից մինչև ժամը 17։00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում։
Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության բաժին (հասցե՝ ք․ Վանաձոր, Հայքի հրապարակ 1), հեռախոսահամար՝ (0322) 40161, էլ․փոստի հասցե՝ lori.krtutyun@mta.gov.am :
Ձև N 2
ՀԱՅՏ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈԻՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
(հայտը ներկայացնող անձի անունը, ազգանունը (անվանումը)
1․ Ծանթոանալով «¬¬____» _______________202__ թ-ին կայանալիք
_______________________________________________ ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում
(հաստատության անվանումը)
գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման մրցույթի վերաբերյալ հրապարակված տեղեկություններին՝ ցանկանում եմ մասնակցել մրցույթին։
2․ Վավերապայմաններ՝
________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության վայրը), հեռախոսահամարը)
3․ Կից ներկայացնում եմ․
1) սննդի ոլորտում համապատասխան գործունեության կազմակերպման իրավունքի փաստաթղթի պատճենը,
2) հիմնադրի փաստաթղթերի և պետական գրանցման վկայականի պատճենները, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
Հայտատու ________________ ____________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
«____» _______________202__2թ․