Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի 2022 թվականի ֆինանսական ցուցանշները
18.01.2023
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել են՝ կազմելով 109,6 % (եկամուտները ավելացել են 1 մլրդ 92,3 մլն. դրամով):
Մարզի համայնքների բյուջեներով 2022 թ.-ի պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 118.5 % կամ նախատեսված 10 մլրդ 494 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 12 մլրդ 435.6 % մլն. դրամ (ներկայացվող տեղեկատվության մեջ Վանաձոր համայնքի պլանային ցուցանիշը ներառված չէ):
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը հաշվետու ժամանակաշրջանի 1 մլրդ 985.7 մլն. դրամ պլանի դիմաց կազմել է 3 մլրդ 135.3 մլն. դրամ, կատարողականը կազմել է 157.9 % աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 112% , կամ նախորդ տարվա նկատմամբ ավելի է հավաքագրվել 335.9 մլն. դրամ:
Փոխադրամիջոցների գույքահարկի 733.2 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 1 մլրդ 386.3 մլն. դրամ, կամ կատարվել է 189.1 %-ով:
2021 թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 124.5 % կամ ավելի է հավաքագրվել 273.1 մլն. դրամ:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի 149 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 108.67 մլն դրամ (73%-ով), 2021 թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 76.6 %, կամ պակաս է հավաքագրվել 33.2 մլն. դրամ:
Անշարժ գույքի հարկի 324.1 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 344.8 մլն. դրամ (106.4%): 2021 թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 140.8 %, կամ ավելի է հավաքագրվել 99.9 մլն. դրամ:
Տեղական տուրքի 51.4 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 107.3 մլն. դրամ (208.7%):
Պետական տուրքի 23, մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 81.9 մլն դրամ (344%): 2021 թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 111.9 % կամ ավելի է հավաքագրվել 8.7 մլն. դրամ:
2022 թ. ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 243.7 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 323.2 մլն. դրամ կամ 132.7%: 2021 թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 107.6 %, կամ նախորդ տարվանից ավելի է հավաքագրվել 22.8 մլն. դրամ:
Աղբահանության վարձավճարների 126.9 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 268.2 մլն. դրամ (211.3 %):
Կրթության ոլորտի բոլոր ծրագրերի ֆինանսավորումները կատարվել են սահմանված կարգով և ժամկետներում: Աշխատանքների բնականոն գործունեությունը ապահովելու համար ֆինանսապես ոչ բարվոք վիճակում գտնվող դպրոցներին վերաբաշխումով լրացուցիչ հատկացվել են 105 մլն 473 հազ. դրամ:
Հրատապ ծրագրով դպրոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար թվով 16 դպրոցներում իրականացվել է 17 ծրագիր, որի համար հատկացվել է շուրջ 97 մլն դրամ:
«Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ» միջոցառման իրականացման համար ծախսվել է 131 մլն 180 հազ. դրամ, տնտեսումը կազմել է 620 հազ. դրամ: