Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զինծառայության մեկնեցին Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների այս տարվա առաջին նորակոչիկները

18.01.2023

Մարզում ձմեռային զորակոչը շարունակվում է, և այսօր պարտադիր ժամկետային ծառայության մեկնեցին Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների նորակոչիկները:
Նրանց ճանապարհեցին և բարի ծառայություն մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հարազատները, ընկերները։
Մարզպետի տեղակալը տղաներին մաղթեց անվտանգ ծառայություն՝ վստահ լինելով, որ հայրենիքի սահմանների անառիկությունը հուսալի ձեռքերում է։
- Համոզված եմ՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ծառայելով՝ դուք դառնալու եք հայ զինվորականի լավագույն ավանդույթների, մեր նախնիների արդար գործի արժանի շարունակողները, և ձեր ծնողներն իրենց զավակներով հպարտանալու բազմաթիվ առիթներ են ունենալու,-ասաց նա:
Նորակոչիկներին օրհնանքի խոսքեր հղեցին նաև հոգևոր հայրերը: Զինկոմիսարիատների և համայնքների ղեկավարների կողմից տղաներին հանձնվեցին հիգիենիկ պարագաների փաթեթներ և հուշանվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38