Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զինծառայության են մեկնել Սպիտակի տարածաշրջանի այս տարվա առաջին նորակոչիկները

17.01.2023

Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել նաև Սպիտակի տարածաշրջանի նորակոչիկները: Նրանց խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ծնողներ և հյուրեր:
Նորակոչիկներին իր և մարզի ղեկավարի անունից ջերմ մաղթանքներ է հղել Գոռ Ասրյանը.
- Սիրելի՛ նորակոչիկներ, վաղվանից մեր պետության սահմանների պաշտպանության գործը ձեզ է հանձնվելու։ Ես վստահ եմ, որ արժանապատվորեն կկրեք հայոց բանակի զինվորը լինելու պատիվը ու հպարտությամբ կկատարեք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ։ Թո՛ղ մեր հայրենի հողը ամուր լինի ձեր ոտքերի տակ, հայրենիքի սահմանները՝ միշտ խաղաղ ու անսասան,- ասել է փոխմարզպետը:
Ծառայության մեկնող տղաներին բարեմաղթանքի խոսքեր են հղել նաև ներկա պաշտոնյաները:
Բոլոր ներկաները աղոթք են հնչեցրել տղաների անփորձանք ծառայության և երկրի խաղաղության համար, երիտասարդներին ճանապարհել բարեմաղթանքներով, ուրախ երգ ու պարով, ասմունքով:
Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանի կողմից նորակոչիկներին հանձնվել են օրհնված խաչեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38