Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների 2022 թվականի տարեկան հաշվետվությունը
17.01.2023
Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները 2022 թ.-ի ընթացքում ուշադրության կենտրոնում են պահել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող շուրջ 670 երեխաների, իրականացրել նրանց կարիքների գնահատում:
Կատարվել են ավելի քան 156 տնայցեր, որոնց արդյունքում որոշ երեխաներ տեղավորվել են մասնագիտացված հաստատություններում, խնամատար ընտանիքներում, ընտանիքներին տրամադրվել է նաև հասցեական աջակցություն:
2022 թ.-ի ընթացքում բաժինը մասնակցություն է ունեցել անչափահասներին վերաբերող 46 դատական նիստերին: Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հաշվառվել է 24 անչափահաս:
Բռնության ենթարկված քաղաքացիների պաշտպանության համար բաժինը, ոստիկանության բաժինների, համայնքների և այլ պատկան մարմինների հետ համատեղ կատարել է ուսումնասիրություն, կարիքների գնահատում և ուղղորդում համապատասխան կառույցներ:
2022 թ.-ին շուրջօրյա խնամքի հաստատությունում տեղավորվել է առանց ծնողական խնամքի մնացած և կյանքի ու առողջության համար անբարենպաստ պայմաններում գտնվող 7 երեխա: Շուրջօրյա խնամքի հաստատությունից կենսաբանական ընտանիք է վերադարձել 3 երեխա: Հաշվետու ժամանակահատվածում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 284 երեխայի տրվել է վկայագիր:
2021-2022 ուսումնական տարում տարբեր պատճառներով պարտադիր ուսուցումից դուրս է մնացել 64 երեխա:
2022 թ-ի ընթացքում «Նորք» ավտոմատացված տեղեկատվական համակարգ են մուտքագրվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներ.
10՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխա և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ,
13՝ որդեգրել ցանկացող անձ,
2՝ որդեգրման ենթակա երեխա,
2՝ կյանքի դժվարն իրավիճակում հայտնված երեխա, ովքեր գտնվում են խնամատար ընտանիքներում:
Մարզի 22 խնամատար ընտանիքներում ներկայում ապրում է 33 հոգեզավակ: Տարվա ընթացքում խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն է ստացել 35 երեխա (24 ընտանիքում), 2 խնամատար ընտանիքի հետ ավարտվել է պայմանագիրը՝ երեխաների չափահաս դառնալու կապակցությամբ:
• Տարվա ընթացքում 4 անձ հաշվառվել է որպես խնամատար ծնողի թեկնածու: