Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին մարզի առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

17.01.2023

Այսօր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի գլխավորությամբ և Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արծվիկ Բալոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ։
Օրակարգում էին իմունականխարգելիչ ծրագրերի ցուցանիշների, էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում տվյալների ճշգրտման, բնակչության հետ աշխատանքի, կատարողականների և հաշվետվությունների պատշաճ ներկայացման, կենտրոնացված գնումների կարգով և հումանիտար օգնության ճանապարհով «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ի կողմից դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման, հաշվառման, բաշխման գործընթացի աշխատելակարգում փոփոխությունների, դեղերի և բժշկական նշանակության ապրանքատեսակների փոխադրման և պահպանման պայմանների, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց բժշկական հսկողության հետ կապված հարցեր:
Ի թիվս քննարկող հարցերի՝ Ռ. Պողոսյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գրավոր հանձնարարականը փոխանցեց առողջապահական հիմնարկների ղեկավարներին՝ լինել հետևողական, աշխատել պարտաճանաչ և բարեխիղճ, աշխատանքում ապահովել բարձր որակ և ցուցանիշներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38