Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքաշինության ոլորտում Լոռու մարզում իրականացվող առավել խոշոր ծրագրերից ընթացքի մեջ են
16.01.2023
• Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը,
• Լոռի_Բերդ համայնքային կենտրոնի վերակառուցումը՝ երկրորդ հարկի կառուցմամբ,
• Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցումը,
• Ալավերդու թիվ 2 դպրոցի կառուցումը,
• Վանաձորի թիվ 19 դպրոցի կառուցումը,
• Սպիտակ համայնքում «մոդուլային» տիպի (144 տեղով) մսուր-մանկապարտեզի կառուցումը,
• Վանաձորի_գյուղատնտեսական պետական քոլեջի վերակառուցումը,
• Վանաձորի_Միքայել_Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցումը,
• Հագվու հիմնական դպրոցի «մոդուլային» տիպի շենքի կառուցումը,
• Մեդովկայի միջնակարգ դպրոցի «մոդուլային» տիպի շենքի կառուցումը:
Քաղաքաշինության ոլորտում 2022 թվականին նախատեսված գումարը եղել է 1 մլրդ 318 մլն 204.6 հազ. դրամ: