Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություն 2022 թվականին ՏԻՄ ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ
13.01.2023
2022 թվականի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքներում: Սահմանված ժամկետներում իրականացվել են ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցով մարզպետին վերապահված բոլոր գործառույթները, ինչպես նաև համակարգվել է համայնքների ղեկավարների գործառույթների իրականացման գործընթացը:
Մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերվել մարզի միավորված համայնքների և առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքների համայնքապետարանների աշխատակազմերին՝ համայնքի ղեկավարի ընտրության նիստի, երդմնակալության, առաջին նիստերի անցկացման կազմակերպչական աշխատանքներում:
Համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվել է 250 մրցույթ, արդյունքում՝ հաղթող ճանաչվել և թափուր պաշտոններում նշանակել է 177 քաղաքացի:
Համայնքապետարանների աշխատակազմերի կողմից հայտարարվել է ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 16 մրցույթ, կայացել է 4-ը: Հաղթող է ճանաչվել և տնօրենների պաշտոններում նշանակվել է 4 քաղաքացի:
Ապահովվել է համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների հրապարակայնությունը` մարզպետարանի կայքէջում, ֆեյսբուքյան էջում, azdarar.am-ում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաստատմանն են ներակայացվել միավորված Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Փամբակ, Թումանյան համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը:
Հաստատման նպատակով նախարարություն է ներկայացվել նաև Ստեփանավան համայնքի համայնքնապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի փոփոխությունների և լրացումների առաջարկությունը:
Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են համայնքային ծառայողների վերապատրաստումներ՝ մարզի 60 համայնքային ծառայողների համար:
Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության միջոցով ապահովվել են ՀՀ Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին Լոռու մարզպետի որոշման նախագծի կազմման աշխատանքները և իրականացվել են պլանով սահմանված միջոցառումները:
Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են 19 շտաբային, հատուկ տակտիկական, օբյեկտային ուսումնավարժություններ, աշխատանքներ են տարվել մարզի համայնքների կողմից ազդարարման սարքավորումների ձեռքբերման և բնակավայրերում տեղադրման ուղղությամբ: