Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն 2022 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ
13.01.2023
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին հաստատվել է Լոռու մարզի 15 համայնքներից ներկայացված թվով 88 ծրագիր՝ շուրջ 9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է մոտ 4.7 մլրդ դրամ:
Վերոնշյալ ծրագրերը Լոռու մարզում իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ ասֆալտապատում և տուֆ քարով սալարկում, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, ոռոգման համակարգերի կառուցում, լուսավորության համակարգերի կառուցում և ֆոտովոլտային կայանների տեղադրում, գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում և հիմնանորոգում, համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի՝ համայնքային կենտրոնների, մշակույթի տների, հանդիսությունների սրահների և մարզաառողջարանային կենտրոնի, կառուցում և հիմնանորոգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգում էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, այգիների, պուրակների, հրապարակների կառուցում և բարեկարգում, գյուղտեխնիկայի և գույքի ձեռքբերում:
33 ծրագիր արդեն իսկ ավարտվել է, մնացած ծրագրերի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: