Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություն 2022 թվականի ընթացքում հողաշինության և հողօգտագործման բնագավառի վերաբերյալ
10.01.2023
2022 թ.-ի ընթացքում ոլորտի հիմնական ձեռքբերումներից է եղել վարձակալությամբ տրամադրվող հողամասերի համար օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրերի կնքումը, որի արդյունքում հստակեցվել են վարձատու-վարձակալ, տվյալ դեպքում համայնք-քաղաքացի պարտավորությունների հստակեցումը և դրանց կատարման պարզեցումը:
Ոլորտի ձեռքբերումներից է եղել նաև հողերի օգտագործման ժանամակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստացված թվով 27 դրական եզրակացությունները, որոնք միտված են եղել մարզի զբոսաշրջության զարգացմանը և մեծածավալ ներդրումների իրականացմանը:
Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության արդյունքում Դսեղ համայնքում ընթացքի մեջ են երեք մեծածավալ ներդրումային ծրագրեր, կառուցվում են հյուրանոցներ, որոնց ավարտից հետո Դսեղ համայնքում կբարձրանա ծառայությունների մատուցման որակը և զբոսաշրջային գրավչությունը:
Բաժնի կողմից ուսումնասիրվել և համաձայնեցվել է 27 միավոր հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն՝ մարզի գրեթե բոլոր համայնքերում:
Մշտապես ուշադրության կենտրոնում է պահվել համայնքի ղեկավարների և ավագանու կողմից հողաշինության ոլորտին վերաբերող որոշումների օրինականությունը և իրավաչափությունը: