Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն 2022 թվականի ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի աշխատանքների վերաբերյալ

09.01.2023

2022 թվականի ընթացքում մարզպետի կողմից ընդունվել է 930 որոշում, մարզպետարանի գլխավոր քարտուղարի կողմից արձակվել է 1467 հրաման։

2022թ. ընթացքում բաժնի կողմից կազմվել է 244 գրություն:

Հաշվետու ժամանակահատվածում իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրով նախատեսված 4 համայնքներում (Լոռի Բերդ, Շնող, Ստեփանավան, Սպիտակ), որի արդյունքում կազմվել են արձանագրություններ: Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ:

Հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին պարբերաբար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել ամփոփ տեղեկատվություն:

2023թ. ընթացքում նախատեսվում է իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնել մարզի 2 համայնքներում (Գյուլագարակ, Ալավերդի):

Մարզպետարանը, որպես երրորդ անձ, ներգրավված է մի շարք դատական գործերում, որոնք վերաբերվում են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների՝ բնակարանի հերթացուցակներում ընդգրկվելու հարցերին։ Մարզպետարանը ներգրավված է նաև մի շարք այլ դատական գործերում, որոնցում հանդիսանում է հայցվոր կամ պատասխանող կողմ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38