Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2022 թ.-ի ընթացքում Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն է ստացել 853 քաղաքացի
05.01.2023
2022 թվականին Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է ավելի քան 24.980 փաստաթուղթ (պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն), ընթացք տրված գրությունների քանակը կազմում է ավելի քան 18.520:
Վերոհիշյալ ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով մարզպետարան մուտք է եղել 5863 դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում, որոնցից 850–ը ստացվել են Նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովից, ՀՀ Վարչապետի աշխատակազմից, ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից:
Լոռու մարզպետարանը քաղաքացիներից ստացել է շուրջ 3500 դիմում՝ դրամական աջակցության տրամադրման, առողջապահական, կրթական, աշխատանքի օժանդակության, ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության, քաղաքաշինական, հողաշինական, գյուղատնտեսական, ՏԻՄ և այլ բնագավառների հիմնահարցերի վերաբերյալ։ Քաղաքացիներից ստացված դիմումների շուրջ 70 տոկոսը սոցիալական բնույթի դիմումներ են եղել, որոնց տրվել է համապատասխան ընթացք:
Մարզպետի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը քննում է քաղաքացիներից ստացված բոլոր դիմումները սոցիալական օժանդակության, դրամական աջակցության վերաբերյալ, կատարում կարիքների գնահատում: Ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա բավարարվում կամ մերժվում է դիմումը:
2022 թ.-ի ընթացքում դրամական աջակցություն է ստացել 853 քաղաքացի: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեով Լոռու մարզպետարանին «Այլ նպաստներ» հոդվածով հատկացվել է 30 միլիոն դրամ, որը որպես դրամական օգնություն տրամադրվել է վերոհիշյալ քաղաքացիներին:
Մարզպետարանի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է «Mulberry» փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգով: 2022 թվականի ընթացքում համակարգով, ինչպես նաև այլ եղանակներով համակարգ է մուտքագրվել 21.392 պաշտոնական գրություն, որից 3520-ը՝ հսկողական գրություններ են: Բոլոր հանձնարարականներին պատասխանվել են սահմանված կարգով և ժամկետներում, հանձնարարականների մի մասի կատարումը ընթացքի մեջ է՝ սահմանված կարգի պահպանմամբ:
Հաշվետու տարվա ընթացքում չպատասխանված կամ ուշացած գրություններ առկա չեն:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի միջոցով իրականացվում են նաև աշխատակազմի ծրագրատեխնիկական և համակարգչային տեխնիկական սպասարկումների, վարչական համալիրի շահագործման աշխատանքներ, աշխատակազմի գույքի ձեռքբերման, պահպանման, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներ: