Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին Վարյա Մելիքյանը և Վլադիրմիր Հակոբյանը
03.01.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց վանաձորցի վաստակաշատ բժիշկ-ստոմատոլոգներ Վարյա Մելիքյանին և Վլադիրմիր Հակոբյանին: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը և Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց բժիշկներին բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար, մաղթեց ամուր առողջություն, նորանոր ձեռքբերումներ և աշխատանքային հաջողություններ:
- Շնորհակալ եմ համակարգում ունեցած ձեր մեծ ներդման համար, անմնացորդ ծառայության և ձեր գիտելիքն ու փորձը հմտորեն երիտասարդներին փոխանցելու համար,- մասնավորապես ասաց Ա. Խաչատրյանը:
Առողջապահության բնագավառում ունեցած երկարամյա վաստակի, ջանադիր ու շնորհակալ աշխատանքի համար անվանի բժիշկ-ստոմատոլոգներ Վարյա Մելիքյանը և Վլադիրմիր Հակոբյանը պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Բժիշկները ևս շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և գնահատանքի համար: