Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Ամանորին և Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ այցելել է մարտական հենակետեր
03.01.2023
Դեկտեմբերի 31-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը որդու, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և այլ պաշտոնատար անձանց հետ միասին այցելել է Տավուշի մարզի N զորամաս:
Նրանք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։ Այնուհետեւ, զորամասերի հրամանատարների ուղեկցությամբ այցելել են ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված մի շարք մարտական հենակետեր:
Ներկաները շրջայց են կատարել, շնորհավորել են զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն և բարի ծառայություն: