Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

30.12.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն։
Ամփոփ կերպով ներկայացվեցին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, արձանագրված խնդիրները։
Մարզի ղեկավարը ներկաներին շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքների համար՝ ընդգծելով, որ տարին դյուրին չի եղել, սակայն խնդիրները հաղթահարվել են և ձեռքբերումները հնարավոր են դարձել աշխատակազմի պատասխանատու աշխատանքի շնորհիվ:
Նա հույս հայտնեց, որ գալիք տարում ձեռքբերումները կկրկնապատկվեն՝ շնորհիվ ներդրված առավել մեծ ջանքերի։ Արամ Խաչատրյանը շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և ամենայն բարիք։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38