Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել Լոռու մարզպետարանի քարտուղարության վարչության պետ Սամվել Մակարյանը

27.12.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։
Հանդիպման ժամանակ ամփոփվել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքը և նախանշվել են եկող տարվա անելիքները:
Նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, հորդորել աշխատանքում դրսևորել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ հաշվի առնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերները։
Հանդիպման ավարտին Գ. Սանոսյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների՝ տարվա ընթացքում արձանագրած ցուցանիշների համար։
Նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել Լոռու մարզպետարանի քարտուղարության վարչության պետ Սամվել Մակարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38