Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների շենքային պայմանների բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներն ավարտական փուլում են. Հ. Ավետիսյանը հետևել է ընթացքին

23.12.2022

 Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների շենքային պայմանների բարելավման նպատակով 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում էր կայացրել: Գումարը տրամադրվել է 2022 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար:
Լոռու մարզպետարանի կողմից օպերատիվ կերպով կազմակերպված մրցույթների արդյունքում՝ շինաշխատանքերը դպրոցներում հրատապ կերպով մեկնարկել ու որոշ դպրոցներում նաև ավարտվել են:
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 9, թիվ 16, թիվ 8 թիվ 20, թիվ 21, թիվ 24, թիվ 28 դպրոցներում աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցում փոխվել է ջեռուցման համակարգը և արդեն իսկ փորձարկվել, թիվ 16 հիմնական դպրոցում կատարվել է էլեկտրականության մոնտաժում, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները, թիվ 20 դպրոցում իրականացվող մասնակի նորոգման աշխատանքները նույնպես շուտով կավարտվեն, իսկ թիվ 21 դպրոցում շարունակվում են սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները: Թիվ 24 միջնակարգ դպրոցում դասասենյակներ են հիմնանորոգվել, իսկ թիվ 28 դպրոցում մասնակի նորոգվել են դասասենյակները և սանհանգույցները:
Հ. Ավետիսյանն ընդհանուր առմամբ իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների որակից՝ հանդես գալով նաև որոշակի նկատառումներով և հորդորել աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ:
-ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված միջոցներով հնարավոր դարձավ հրատապ համարվող բազմաթիվ խնդիրներ լուծել մեր դպրոցների համար, ինչն, իհարկե, մեծագույն աջակցություն էր: Նմանատիպ ծրագրերը շարունակական կլինեն,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են նաև Գուգարքի, Լոռի Բերդի, Ծաթերի հիմնական, Լեջանի, Սպիտակի թիվ 2 , Աքորու, Դարպասի, Ալավերդու թիվ 7, Արևաշողի, Արևածագի միջնակարգ դպրոցները: Այս դպրոցներում ևս իրականացվում են նորոգման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38