Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՖՖ-ի կողմից Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների տրամադրվել է մարզական գույք

23.12.2022

Դեռևս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների թարմացման նպատակով կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնացկել են նաև Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:
Այսօր այդ դպրոցները ֆեդերացիայի կողմից ստացան նաև մարզական գույք:
Ուսուցիչների հետ հանդիպումն անցկացվեց Լոռու մարզպետարանում, որտեղ ՀՖՖ-ի, վերջինիս մարզային կառույցի մեծ ներդրումը Լոռու մարզում ֆուտբոլ մարզաձի զարգացման գործում կարևորեց և աջակցության համար շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը.
-Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզպետարանի աշխատակազմի անունից ուզում եմ երախտագիտության խոսք հայտնել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային ֆուտբոլ մարզաձևի զարգացման գործում ունեցած հետևողական ջանքերի համար: Սա հերթական աջակցությունն է մարզին և վստահ եմ՝ լինելու է շարունակական,-ասաց փոխմարզպետը:
Նա Լոռու մարզպետի շնորհակալագիր փոխանցեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնի մասնագետ Լալա Երիցյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին՝ ի դեմս մարզի ղեկավարի, ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցության և սպորտի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Նա նշեց, որ մշտապես սիրով են աշխատում Լոռու մարզի հետ:
ՀՖՖ Լոռու մարզի ներկայացուցիչ Կոլյա Բաբայանը տեղեկացրեց, որ ներդրված ջանքերն արդեն իսկ արդյունք են տալիս և ֆեդերացիայի կողմից անցկացվող դպրոցականների ֆուտզալի առաջնության մինչև 12 տարեկանների մրցաշարում գերազանց է հանդես եկել Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, որը հաղթող է ճանաչվել հանրապետական եզրափակիչ փուլում՝ հռչակվելով մրցաշարի հաղթող: Փոխմարզպետը շնորհավորեց նաև պատանի ֆուտբոլիստներին և Լոռու մարզպետի շնորհակալագրեր հանձնեց նաև մարզիչներ Մհեր Պողոսյանին, Արկադի Սաֆարյանին և թիմի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Դավիթ Դավթյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38