Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցակցվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը
20.12.2022
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին՝ կարևորելով նմանատիպ քննարկումները ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղիներ գտնելու առումով:
Բացման խոսքով հանդես եկավ նաև մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը:
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» Լոռու մասնաճյուղի նախագահ, հանձնաժողվի անդամ Նինա Հովհաննիսյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող «Նախաձեռնողական մասնակցությունը ժողովրդավարության կայացմանը. թափանցիկ կառավարում տեղական մակարդակում» ծրագիրը:
«Վիննեթ Վանաձոր» հասարակական կազմակերպության նախագահ, հանձնաժողվի անդամ Հռիփսիմե Միրզոյանը ևս հանդես եկավ կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի ներկայացմամբ՝ նշելով, որ դրանք ուղղված են գյուղական կանանց տնտեսական անվտանգությանը, ձեռներեցությանը և իրավահավասար մասնակցությանը միջսահմանային առևտրային գործարքներին և գործարար կապերին՝ հնարավորություն տալով դրանց ընդլայնմանը, մասնակցությանը և առաջնորդությանը տնտեսական կյանքում այնպես, որ դրանք կնպաստեն խաղաղությանն ու կայունությանը: Կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկեցին քննարկումներ ծավալել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ՝ առկա ծրագրերն ավելի թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով:
Հ. Ավետիսյանը հանձնարարեց առավել ակտիվորեն համագործակցել, փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ աջակցության ծրագրերն ավելի լայն մասսաներին հասանելի դարձնելու և կրկնություններից խուսափելու նպատակով: