Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուֆա քաղաքում կայացած «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովի ընթացքում ներկայացվել է Լոռու մարզի ներուժը

19.12.2022

Դեկտեմբերի 14-16-ը Լոռու մարզի պատվիրակությունը՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում անցկացվող ամենամյա «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովին:
Ֆորումը հեղինակավոր հարթակ է ձեռներեցության զարգացման առանցքային հարցերի համար և պետություն-բիզնես հնարավոր համագործակցության քննարկման՝ յուրօրինակ միջավայր: Այս տարի եռօրյա համաժողովը նվիրված էր արտահանման զարգացմանը, ոլորտի նորարարություններին և ներդրումներին:
Միջոցառման մասնակիցներն ու հյուրերը քննարկել են բիզնես միջավայրի զարգացման և համագործակցության հեռանկարները:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ներկաներին ողջունել է տեղակալ Գոռ Ասրյանը՝ նշելով, Լոռին համարվում է գյուղատնտեսական, հանքարդյունաբերական մարզ, որտեղ արագ զարգանում է սննդի արդյունաբերությունը, կաթի, բանջարեղենի և մրգի վերամշակումը։ Ներկայացնելով մարզի ներուժը Գ. Ասրյանը նշել է, որ մարզի տարբեր շրջաններում գործում են բազմազան արդյունաբերություններ, այդ թվում՝ կարի, քարի մշակման, կահույքի և այլ ձեռնարկություններ։
- Մեր մարզի տնտեսության առաջնահերթ ուղղություններն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ Տարածաշրջանի տնտեսական զարգացման հիմնական հիմնաքարերից մեկը նաև ՏՏ ոլորտն է։ Ուզում եմ հայտնել Լոռու մարզի պատրաստակամությունը՝ Բաշկիրիայի հետ համագործակցություն սկսելու համար, մեծ ցանկություն ունենք գտնել գործընկերներ վերը նշված գերակա ոլորտներում գործակցելու նպատակով: Հուսով ենք, որ այս հանդիպումը լավ սկիզբ կլինի՝ ապագայում փոխադարձ և արդյունավետ համագործակցության համար, - ասել է Գ. Ասրյանը:
Համաժողովին մասնակցել են բիզնեսի և բանկային ոլորտի ներկայացուցիչներ, տնտեսական վերլուծաբաններ, փորձագետներ, հայտնի պետական և հանրային գործիչներ, ինչպես նաև պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հնդկաստանից և Չինաստանից:
Լոռու մարզի պատվիրակության կազմում էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը և Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38