Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոնը»
16.12.2022
Վանաձորի «Լոռի ժամանցի կենտրոնում» անցկացվեց «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոն», որը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում:
Փառատոնին մասնակցում էին մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանիները, պարային խմբերն ու անհատ կատարողները:
Միջոցառման մասնակիցներին իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Նա կարևորեց նմանատիպ փառատոների կազմակերպումը տաղանդավոր պատանիներին և աղջիկներին բացահայտելու ու հանրությանը ներկայանալու հնարավորություն տալու առումով:
Լավագույն մասնակիցները պարգևատրվեցին գերազանց, լավ և ակտիվ մասնակցության համար: