Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների ներկայացում Վանաձորում
13.12.2022
Եվրասիա համագործակցության հիմնադրամը «Համայնքային աղքատության նվազեցում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Վանաձորի Կերպարվեստի թանգարանում կազմակերպել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների հանրային քննարկում:
Միջոցառմանը մասնակցում էին մարզի համայնքների ՏԻՄ-երի, ՀԿ-ների, ՄՍԾ ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:
Ներկայացված էին Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ խոշորացված համայնքներում կատարված հարցումների արդյունքները, որոնք վերաբերում էին գյուղական և քաղաքային համայնքների տնային տնտեսությունների կենսապայմաններին, հանրային ծառայությունների, կրթության հասանելիությանը, առողջապահական ծառայություններից օգտվելուն, աշխատաշուկայում ներգրավվածության ապահովմանը և այլն։
Միջոցառման մասնակիցներն ինտերակտիվ ձևաչափով ծանոթացան հետազոտության արդյունքներին, մեթոդաբանությանն ու քննարկեցին ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։
Ծրագիրը նպատակ ունի հյուսիսային երեք մարզերի համայնքային փորձը հաշվի առնելով՝ առաջարկել աղքատության նվազեցմանն ուղղված մոտեցումներ ողջ հանրապետության համար:
Միջոցառումը կյանքի էր կոչվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում՝ «Հրանտ Մաթևոսյան», «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան», «Եվրասիա» համագործակցության հիմնադրամների և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ջանքերով։