Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում կիրականացվի ծրագիր հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման նպատակով

12.12.2022

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազակերպության «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների իրագործում հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը: Վերջինս իրականացվում է Լոռու և Սյունիքի մարզերում՝ նպատակ ունենալով չեզոքացնել հողերի դեգրադացումը հողային ռեսուրսների ճիշտ կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով: Ծրագրի տևողությունը 3 տարի է:
Իրակացվելիք աշխատանքների ներկայացման և ընթացիկ քննարկման նպատակով Լոռու մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի պաշտոնյաների, Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և Թումանյան խոշորացված համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Ներկա էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը, գրասենյակի մոնիտորինգի և ծրագրերի իրականացման բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը, ծրագրի ղեկավար Անի Սիրեկանյանը, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, համայնքի վարչական ղեկավարները, այլ շահագրգիռ ներկայացուցիչներ:
Ինչպես նշվեց, ծրագիրը նախատեսվում է իրականացնել Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր բնակավայրերում՝ իրականացնելով բավականին ծավալուն աշխատանքներ:
Գ. Ասրյանը շնորհակալություն հայտնեց մարզում նման ծրագիր նախաձեռնելու համար՝ նշելով, որ հողային ռեսուրսների ճիշտ կառավարումը կարևոր նշանակություն ունի մարզի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:41:58