Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի թիվ 30 դպրոցը տոնել է իր 30-ամյա տարեդարձը
07.12.2022
Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցի հյուրընկալ հարկի ներքո անցկացվեց կրթօջախի 30-ամյակին նվիրված միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության պաշտոնյաներ, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին դպրոցի պատմության լուսավոր էջերը, ձեռքբերումները, հնչեցին երախտիքի խոսքեր՝ ուղղված բանիմաց ու նվիրյալ մանկավարժներին, դպրոցը հմտորեն ղեկավարած տնօրեններին:
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ մեծարման ու շնորհակալության արժանացավ դպրոցի տնօրեն Սուսաննա Դարբինյանը, ում տնօրենության 15 տարիների ընթացքում դպրոցը դարձել է առավել բարեկարգ, ունեցել է կրթական լուրջ ձեռքբերումներ: Սիրված և հարգված տնօրենին դպրոցի ողջ կոլեկտիվը և աշակերտները ճանապարհում են վաստակած հանգստի:
Միջոցառման ընթացքում տեսաուղերձով հանդես եկան նաև դպրոցի շրջանավարտերը: