Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռեցիների հերթական հաջողությունը
06.12.2022
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող դպրոցականների ֆուտզալի առաջնության մինչև 12 տարեկանների մրցաշարում գերազանց է հանդես եկել Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, որը նախ հաղթող է ճանաչվել Վանաձորում, ապա դարձել նաև Լոռու մարզի առաջնության հաղթող՝ իրավունք վաստակելով մարզը ներկայացնել հանրապետական եզրափակիչ փուլում: Մարզիչներ Մհեր Պողոսյանի և Արկադի Սաֆարյանի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում հաղթել է Շիրակի մարզը ներկայացնող թիմին, իսկ եզրափակչում 4:1 հաշվով հաղթել Կոտայքի մարզի թիմին: Այսպիսով, ամբողջ մրցաշարի ընթաքում տանելով միայն հաղթանակներ, հռչակվել է մրցաշարի հաղթող: