Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

05.12.2022

 Հարգելի լոռեցիներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-18:00-ը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անձնակազմը Վանաձորի «Լոֆտ»-ում (Տիգրան Մեծի 24) կհանդիպի լոռեցիների հետ:
Հայտնում ենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ դեկտեմբերի 10-ին, հանրապետության բոլոր մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։
Բացի այդ, հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն Պաշտպանի սահմանադրական մանդատը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38