Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Անգլերեն լեզվի դասընթացներ զբոսաշրջության ոլորտի համար Հայաստանի երեք հյուսիսային մարզերում» ծրագրի շահառուները ստացան վկայականներ
02.12.2022
Լոռու մարզպետարանի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում (EU ITTD) այս տարի իրականացվել է «Անգլերեն լեզվի դասընթացներ զբոսաշրջության ոլորտի համար Հայաստանի երեք հյուսիսային մարզերում» ծրագիրը:
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի խորհրդատու Հովհաննես Կանդիլջյանը դասընթացի լոռեցի 60 մասնակիցներին հանձնեցին ուսումնական կուրսն ավարտելու վկայականներ։
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, կարևորելով դասընթացի կազմակերպումը, հույս հայտնեց, որ նման ծրագրերը շարունակական բնույթ կունենան և երկու կառույցների միջև ձևավորված համագործակցությունը էլ ավելի արդյունավետ կլինի։
Ծրագրի շրջանակում նախորդ մեկ տարվա ընթացքում Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի զբոսաշրջության ոլորտում գործող պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունների ու կառույցների 140 ներկայացուցիչներն անվճար մասնակցել են անգլերեն լեզվի դասնթացների՝ բարձրացնելով ոլորտում իրենց մրցունակության մակարդակը և մատուցվող ծառայությունների որակը:
Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։