Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անունդ անհայտ է, գործդ՝ անմահ...

02.12.2022

Դեկտեմբերի 3-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է՝ որպես Անհայտ զինվորի օր։ Օրվա կապակցությամբ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանի մոտ միջոցառում էր կազմակերպվել՝ ի հիշատակ ոչ միայն ռուս, այլև նախկին խորհրդային երկրների զինվորների, ռազմական գործողություններին մասնակցած և սխրանքներ գործած անձանց, որոնց անուններն անհայտ են:
Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, պաշտոնյաներ և հյուրեր:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անհայտ կորած զինվորների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:
- Բոլորս գիտենք՝ ինչ վեհ գաղափարի համար են կռվել ու պայքարել զինվորները։ Նրանք ընկել են հայրենիքի պաշտպանության համար, հանուն սերունդների ապագայի։ Մենք ապրում ու մեր սերունդներին դաստիարակում ենք այն գաղափարով, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել, - իր խոսքում նշեց Գ.Ասրյանը:
Միջոցառմանը կատարումներով հանդես եկան նաև Վանաձոր թիվ 5 ավագ դպրոցի սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38