Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի» Լոռու մարզային մրցույթ-փառատոն

01.12.2022

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը «Պետական Աջակցություն Մշակութային Միջոցառումներին» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Վանաձորի «Լոռի ժամանցի կենտրոն»-ում կազմակերպում է «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի» Լոռու մարզային մրցույթ-փառատոն:

Փառատոնին կարող են մասնակցել մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանիները, պարային խմբերն ու անհատ կատարողները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 10-ը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժին։
Մանրամասների համար զանգահարել 055 37 37 36 հեռախոսահամարով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:46:13