Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առողջապահության ոլորտը՝ թվայնացման ճանապարհին
30.11.2022
Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Հայաստանի թվային առողջապահության կազմակերպության ներկայացուցիչների և Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման հանդիպումը, նշելով, որ թվային տեխնոլոգիաներն արագորեն փոխում են նաև առողջապահության ոլորտը, և ինֆորմացիայի փոխանակման այս հանդիպումը կօգնի առավել բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:
Հանդիպման նպատակն էր արձանագրել այն խնդիրները, որոնց, բուժհաստատություն դիմելիս, բախվում են շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություններ ունեցող անձինք, քննարկել ռիսկային խմբերի հիվանդների համար բժշկական օգնության հասանելիությունը, թվային համակարգերի հետ աշխատելու՝ անձնակազմի ծանրաբեռնվածությունը, բուժմանը զուգահեռ հիվանդներին կրթելու խնդիրները, բուժհիմնարկներում տեխնիկական միջոցների առկայությունը և այլն:
Ասոցիացիայի փոխնախագահ Լեռնիկ Եսային նշեց, որ, ըստ վիճակագրության, Հայաստանում գրանցված մահվան դեպքերի պատճառը, մեծ մասամբ, շաքարային դիաբետը և սրտանոթային հիվանդություններն են: Ոււստի, Հայաստանի թվային առողջապահության ասոցիացիան ծրագրում է, ոլորտում թվայնացման լուծումներ գտնելու միջոցով, աջակցել պետությանը՝ կանխարգելելու այս հիվանդությունները, բարդությունների բուժման ընթացքում խնայել պետության միջոցներն, ինչը թույլ կտա զգալիորեն բարձրացնել առողջապահական ծառայությունների արդյունավետությունը, բարելավել բուժման և կանախարգելման արդյունքները: