Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դեկտեմբերի 1-ը գույքահարկի վճարման վերջնաժամկետն է

30.11.2022

Հարգելի քաղաքացիներ, ինչպես արդեն գիտեք, 2021թ․-ի հունվարի 1-ից գոյություն ունեցող 2 տեսակի հարկերը՝ հողի և գույքի հարկերը, միավորվել են: Ներկայում հարկատեսակն անվանվում է անշարժ գույքի հարկ:
Հիշեցնում ենք, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հաջորդ օրվանից չվճարված հարկի համար հաշվարկվում է տույժ և տուգանք։
Նշենք, որ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:
Լոռու մարզպետարանը հորդորում է բոլոր քաղաքացիներին սահմանված ժամկետներում կատարել հարկային պարտավորությունների մարում։ Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել է համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ:
Գործարկվել է https://pay.e-community.am/am/ հարթակը: Այս գործիքն առավել թափանցիկ ու հեշտ է դարձնում ինչպես ՏԻՄ–ի աշխատանքը, այնպես էլ քաղաքացիների հարկերի վճարման գործընթացը:
Կատարե՛նք մեր ներդրումը համայնքի շենացման համար։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38