Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվական օր Լոռու մարզում՝ միջազգային Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

29.11.2022

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական հանդիպումը: Էրազմուս+-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի զարգացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Էրազմուս+ ծրագրի ներկայացուցիչներ, Լոռու մարզի կրթական հաստատությունների ղեկավարներ, ծրագրի շահառու կազմակերպություններ:

Հ. Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մարզպետարանը կարևորում է կրթության զարգացմանը և կրթական հաստատությունների կարողությունների հզորացմանն ուղղված նախագծերը: Նա շնորհակալություն հայտնեց Էրազմուս+ ծրագրի ներկայացուցիչներին կրթական հնարավորությունների համար և Լոռու մարզում գործող կրթական հաստատություններին կոչ արեց ակտիվ լինել, օգտվել ծրագրի հնարավորություններից և ավելի շատ ներգրավվել միջազգային ծրագրերում, որոնք հատկապես օգտակար են երիտասարդների հմտությունների և գիտելիքների ձեռքբերման համար։ Փոխմարզպետը հույս հայտնեց, որ Լոռու մարզից Էրազմուս+ 2023 թ․-ի առաջարկների մրցույթին ավելի շատ դիմորդներ կլինեն:
Ներկաները մանրամասն ծանոթացան ծրագրի 2023 թվականի հնարավորություններին, մասնակցության պայմաններին, ինչպես նաև ԵՄ և տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության հնարավորություններին:
Լանա Կառլովան տեղեկացրեց, որ անցած տարվանից միջին մասնագիտական հաստատությունները նույնպես ստանում են ֆինանսավորում և, իրենց կարիքներից բխող նախագծերով, Էրազմուս+ ծրագրին կարող են մասնակցել նաև մարզային քոլեջներն ու ուսումնարանները:
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները տեղեկություններ տվեցին մրցույթներին դիմելու կարգի, ժամկետների, պայմանների մասին, մանրամասն ներկայացրեցին ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ գրելու հմտությունները, պատասխանեցին մասնակիցների հարցերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38