Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի պատվիրակությունը EULEAD4LoriTavush ծրագրի շրջանակներում այցելել է Ավստրիա և Սլովենիա

22.11.2022

Եվրոպական միության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (EULEAD4LoriTavush) ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը երկու ուսումնական այց է կազմակերպել Ավստրիա և Սլովենիա։ Մասնակիցները Լոռու և Տավուշի մարզպետարանների և ծրագրի թիրախային համայնքների, ինչպես նաև ծրագիրն իրականացնող կազմակերպությունների՝ ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի ներկայացուցիչներն են եղել:
Այցին մասնակցել է նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Այցերի նպատակն է եղել ուսումնասիրել LEADER մոդելի կիրառման սկզբունքները, մեթոդներն ու լավագույն փորձը համայնքային մակարդակում։ Ուսումնական այցը հնարավորություն է տվել ծանոթանալ Ավստրիայում ու Սլովենիայում նշված մեթոդաբանության հիման վրա իրականացվող ծրագրերին, ինչպես նաև գործող կոոպերատիվների գործունեությանը։
Մասնակիցները տպավորված են եղել այցի արդյունքներից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38