Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հ. Ավետիսյանը Ալավերդի խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում հետևեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

14.11.2022

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մազպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ նախկի Ախթալա և Շնող խոշորացված համայնքների, այժմ արդեն Ալավերդի խոշորացված համայնքի Ախթալա, Շնող, Շամլուղ, Ճոճկան, Նեղոց բնակավայրերում՝ ծանոթանալով պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սոբվենիցոն ծրագրերի ընթացքին:
Նախկին Ախթալա և Շնող խոշորացված համայնքների բնակավայրերում այս տարի իրականացվել են շուրջ 900 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք արդեն կամ ավարտվել են կամ ավարտական փուլում են:
Առաջին կանգառը Շնող բնակավայրում էր, այստեղ փոխմարզպետը շրջեց դեռևս 2021թ. սուբվենցիոն ծրագրով մեկնարկած և այս տարի ամռանը ավարտին հասցված ասֆալտապատ ճանապարհով: Այստեղ այս տարվա սուբվենցիոն միջոցներով իրականացվել է նաև փողոցների արտաքին լուսավորության անցկացում՝ արևային լուսատուներով(31 մլն 963 հազար դրամ):
2022 թ.ծրագրով հիմնանորգման աշխատանքներ են կատարվել Շնողի այլ փողոցներում և Թեղուտ բնակավայրում ևս՝ պետություն-համայնք համատեղ ներդրումը կազմել է ավելի քան 356 մլն դրամ:
Շնողում վերանորոգվում է նաև կենտրոնական այգին՝ 58 մլն 460 հազար դրամ ընդհանուր արժեքով:
Բարեկարգվել է «Հեքիաթ» մանկապարտեզի բակը, կառուցվել է կից մասնաշենք՝ ևս մեկ խմբասենյակ ունենալու համար(ծրագրի ընդհանուր արժեքը՝ 52 մլն 306 հազար դրամ): Ի դեպ, մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել է նախորդ տարի՝ դարձյալ սուբվենցիոն միջոցներով:
Շնող բնակավայրում իրականացվել է 2-րդ, 6-րդ, 14-րդ, 16-րդ փողոցների ջրաֆիկացում ևս: Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն 658 հազար դրամ է:
Ախթալա, Մեծ Այրում, Փոքր Այրում բնակավայրերում այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվում է ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, մասնակի նորոգում՝ ասֆալտապատման միջոցով, իսկ Ճոճկանում՝տուֆ քարով(ծրագրի արժեքը 118 մլն 600 հազար դրամ):
Ախթալա, Շամլուղ և Ճոճկան բնակավայրերում վերանորոգվում են մարզադաշտերը՝ 63 մլն 596 հազար դրամ ընդհանուր արժեքով:
Նեղոց և Ախթալա բնակավայրերում բարեկարգվել են կենտրոնական խաղահրապարակները, Ճոճկանում վերակառուցվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքը: Ծրագրի ընդհանուր արժեքը 60 մլն 435 հազար դրամ է:
Շամլուղ, Ճոճկան և Նեղոց բնակավայրերում նաև ջրատարներ են կառուցվել՝ 60մլն 435 հազար դրամ ընդհանուր արժեքով:
Հ. Ավետիսյանը, հետևելով ընթացքին, որոշակի նկատառումներ հայտնեց աշխատանքների որակի և իրականացման ժամկետների հետ կապված:
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ մարզի ղեկավարի խիստ հանձնարարականն է՝ որևէ անորակ աշխատանք չի ընդունվելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38