Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 դպրոցը մեծ հանդիսավորությամբ նշել է հիմնադրման 60-ամյակը
14.11.2022
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների հետ միասին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մասնակցել են Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 դպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկայացվել է կրթօջախի 60 տարվա պատմությունը, ձեռքբերումներն ու զարգացման նոր ծրագրերը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունելով ներկաներին ու շնորհավորելով կրթօջախի հիմնադրման առթիվ` Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մանկավարժներին և տնօրենությանը՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու համար:
Միջոցառման ընթացքում տնօրեն Նարինե Վարդանյանը նշել է, որ դպրոցը զարգացման լուրջ ծրագրեր ունի՝ իր կրթական-լուսավորական առաքելությանը հավատարիմ և առաջիկայում հանդես կգա հետաքրքիր նախաձեռնություններով ու բարոյակրթական աշխատանքներին ուղղված միջոցառումներով:
Հոբելյանական օրվա առթիվ միջոցառման մասնակցելու էին եկել դպրոցի նախկին ու ներկա մանկավարժները, տարբեր տարիների շրջանավարտներն ու գործընկերները, դպրոցի ներկայիս աշակերտներն ու ծնողները:
Միջոցառումն ուղեկցվել է տոնական երաժշտությամբ, երգ ու պարով, ասմունքով, դպրոցի պատմության և անվանի ու հերոս շրջանավարտների մասին պատմող տեսաֆիլմով: