Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անի Ղազարյանն արժանացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շնորհակալագրի

07.11.2022

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Անի Ղազարյանը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ և նվիրված աշխատանքի, սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած ավանդի, ինչպես նաև սոցիալական աշխատողի մասնագիտական բացառիկ և արդյունավետ գործունեության համար:
Լոռու մարզպետարանը պարգևատրման թեկնածուների աշխատանքները քննող հանձնաժողովին էր ներկայացրել Անի Ղազարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով պատերազմական և հետպատերազմական իրավիճակում նրա կատարած հսկայածավալ, խիզախ, պատասխանատու և սրտացավ աշխատանքը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարգևատրելու համար հիմք է ընդունել մի քանի կարևոր չափանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների իրականացրած գործունեությունը, կին-շահառուների իրավունքների պաշտպանության ընթացակարգերում ունեցած ավանդը, բնակչության խոցելի խմբերի ակտիվացման գործում տվյալ անձի ներգրավվածությունը։
Նախարարությունը, հաշվի առնելով Անի Ղազարյանի մասնագիտական բարձր հմտությունները, բավականին լուրջ մրցակցության արդյունքում նրան արժանացրել է շնորհակալագրի: Մրցանակը մարզպետարանի մեր գործընկերուհուն հանձնվել է Սոցիալական աշխատողների գնահատանքի միջոցառման ընթացքում:
Շնորհավորում ենք Անի Ղազարյանին, մաղթում անձնական և աշխատանքային նորանոր հաջողություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38