Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռեցիների հերթական հաջողությունը
03.11.2022
ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ԿԳՄՍ և Պաշտպանության նախարություններն անցկացրել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում առաջին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմերը:
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`
• նռնակի նետում (0-1 ուսումնական),
• 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ),
• ձգումներ պտտաձողից,
• կրոսավազք (1000մ),
• հրաձգություն,
• ինքնաձիգի քանդում-հավաքում։
Լոռու մարզը ներկայացնում էր Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի թիմը: Լոռեցիները, ընդամենը մեկ միավոր զիջելով Տավուշի թիմին, գրավել են պատվավոր 2-րդ տեղը, երրորդը Գեղարքունիքի թիմն էր:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերի անդամները և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով, իսկ թիմերի անդամները՝ նվերներով: