Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Առողջ ապրելակերպի արշավ»` դպրոցականների մասնակցությամբ
03.11.2022
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, Վանաձոր համայնքում այսօր ևս ընթացավ «Առողջ ապրելակերպի արշավ», այս անգամ արդեն՝ դպրոցների մասնակցությամբ:
Արշավը կրկին նպատակ ուներ առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը և անց էր կացվում «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո:
Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում:
Այստեղ անց էին կացվում գեղեցիկ միջոցառումներ՝ դպրոցների աշակերտների մասնակցությամբ՝ առողջ սննդի պատրաստման, առողջ ապրելակերպի վարքագծի վերաբերյալ վարպետաց դասեր, ինտերակտիվ ներկայացում՝ դարձյալ օրվա թեմայի շուրջ: Դպրոցականները նաև հանդես եկան շուրջպարով, մասնակցեցին սպորտլանդիայի:
Արշավին մասնացում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցների կոլեկտիվներ: