Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մարզի բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ընթացիկ ծրագրերը
28.10.2022
Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քննարկում Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ։
Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արծվիկ Բալոյանը և աշխատակիցները ներկայացրին կենտրոնի գործառույթներում կատարված փոփոխությունները և իրականացվող աշխատանքները՝ համագործակցությունն ավելի փոխշահավետ դարձնելու և մարզի բժշկական հաստատություններում դեղերի ու բժշկական պարագաների ապահովումն ակտիվացնելու նպատակով ։
Հանդիպման ընթացքում քննարվեցին առողջապահական ոլորտում արդեն հաստատված դեղերի բաշխման և տեղափոխման գործընթացները, մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի և բժշկական նշանակության արտադրատեսակների, դրանց ստացման, բնակչությանը հատկացման կարգը և այս գործընթացներն արագ, պատշաճ կերպով իրականացնելու աշխատանքները։