Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
18.10.2022
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում հայտարարում է մենթորների ներգրավման մրցույթ։
ՀՄԿ կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:
Մրցույթի արդյունքում յուրաքանչյուր մարզում ընտրվելու են 10-ական մանկավարժներ, որոնք կմասնակցեն ՀՄԿ կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին և, կիրառելով մենթորական աջակցության մոդուլն ու գործիքակազմը, հանրակրթական դպրոցների իրենց կցված ուսուցիչների համար կիրականացնեն շարունակական աջակցության ծրագիր (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։
Ծրագրին դիմելու գլխավոր նախապայմաններից է՝
ունենալ բարձրագույն մանկավարժական կրթություն
լինել Լոռուի մարզի բնակիչ
լինել գործող ուսուցիչ
ունենալ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն և ճկունություն
տիրապետել համակարգչային ծրագրերի (MS Office /Word, Excel, PowerPoint, Outlook/, Internet)․
տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի
ունենալ հաղորդակցման և թիմային աշխատանք իրականացնելու կարողություններ
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը իրենց աշխատանքային կենսագրությունը (CV) և հետաքրքրվածության նամակն (պարտադիր) ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ hr.hmkentron@gmail.com :