Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դարպասի միջնակարգ դպրոցը «Սմարթ» դասասենյակ ունի

06.10.2022

«Ուսուցչի օրը» Դարպաս բնակավայրի միջնակարգ դպրոցում նշանավորվեց «Սմարթ» դասասենյակի բացմամբ։
Դպրոցականների կրթության որակը բարելավելու և նորաբաց «Սմարթ» դասասենյակի հնարավորություններն ավելացնելու նպատակով «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամը դպրոցին է նվիրել ինտերակտիվ խելացի գրատախտակ և հոգացել դասասենյակի հատակի երեսպատման ծախսերը։ Այլ բարերարների օժանդակությամբ էլ դասասենյակը հագեցվել է ժամանակակից համակարգիչներով։
Դասասենյակի ընդհանուր նորոգումը կիրականացվի դպրոցի կողմից տնտեսված միջոցների հաշվին:
Դասասենյակի բացմանը ներկա էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արմեն Ալոյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի ավագ մասնագետ Մարինե Նահապետյանը, «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը, գործընկերներ, դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ։
Արմեն Ալոյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ողջունեց հիմնադրամի կողմից բնակավայրի դպրոցում իրականացվող ծրագիրը՝ կարևորելով դասապրոցեսը առավել ինտերակտիվ դարձնող տեխնոլոգիաների ներդրումը։
Ա. Գասպարյանն իր ելույթում նշեց, որ միջոցառման օրը պատահական չի ընտրվել է, քանի որ հզոր Հայրենիք ունենալու գլխավոր պայմանը խելացի սերունդ է, իսկ այդ գործում մեծ ներդրում ունեն մանկավարժները։ Նա հույս հայտնեց, որ գրատախտակը կծառայի իր նպատակին:
Դպրոցի աշակերտները հանդես եկան «Հայրենիքը սկսվում է սահմանից» խորագրով գեղեցիկ միջոցառմամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22