Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարտոֆիլի բերքահավաքը մարզում մոտենում է ավարտին

04.10.2022

Դաշտերում ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Ստեփանավանի տարածաշրջանում հետևում է աշխատանքների ընթացքին: Ըստ վարչության պետի, Լոռու մարզում կարտոֆիլի միջին բերքատվությունը 1 հա-ից շուրջ 25 տոննա է: Ոռոգվող դաշտերից մի փոքր ավելի շատ են բերք հավաքում, չոռոգվողներից՝ ավելի քիչ:
Այս ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին, թեև փոքր-ինչ զիջում է, սակայն, ընդհանուր առմամբ, արդյունքները գոհացուցիչ են:
-Ավելի լավ բերք ունենալու համար առաջնային է մկնանման կրծողների դեմ պայքարը, ինչը սակայն պետք է կրի համակարգված բնույթ՝ լիարժեք արդյունք ունենալու համար: Նաև կարևոր է ոռոգման ցանցերի արդիականացումը մարզի բոլոր տարածաշրջաններում. այս ուղղությամբ ամեն տարի տարաբնույթ ծրագրեր են իրականացվում թե՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, թե՛ պետական ու միջազգային կառույցների աջակցությամբ,-նշում է վարչության պետը:
Ընդամենն օրեր անց կարտոֆիլի բերքահավաքն ամբողջությամբ կավարտվի և հնարավոր կլինի ամփոփել վերջնական արդյունքները:
Այսուհանդերձ պետք է փաստել, որ նախորդ տարվա համեմատությամբ մարզում մշակովի հողատարածքներն ավելացել են 500 հեկտարով, կարտոֆիլի ցանքս է իրականացվել 3480 հեկտարում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38