Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

03.10.2022

Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր,
այսօր՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, ուզում եմ հարգանքս և խոնարհումս հայտնել ձեզ՝ ձեր վաստակի, փորձառության, իմաստության և բարի խորհուրդների համար, որոնք փոխանցում եք սերունդներին՝ հորդորելով լինել մեծահոգի, բարի, ազնիվ ու հոգացավ:
Հայկական ընտանիքներում ավանդաբար զգալի է հարգանքը ընտանիքի մեծերի, նկատմամբ, տան ավագի որոշումներն անբեկանելի են եղել մշտապես, պատկառանքը նրանց նկատմամբ՝ մեծ:
Մենք ձգտում ենք և այսուհետ ևս ջանալու ենք մեր ուժերի ներածին չափով բավարարելու ձեր՝ արժանապատիվ ծերություն ունենալու ակնկալիքները և ապահովելու բարեկեցիկ կյանք և հոգատար վերաբերմունք:
Օրվա առթիվ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել նաև մեզ կյանք պարգևելու, հայրենասեր զավակներ ծնելու և դաստիարակելու, ձեր մշտական օրհնանքի և աղոթքների համար:
Մաղթում եմ քաջառողջություն, երջանիկ ծերություն, սիրով և ջերմ վերաբերմունքով լի մթնոլորտում երկար տարիների կյանք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36