Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ

30.09.2022

Լոռու մարզպետարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ:
Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, Լոռու մարզում պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարելավելու է մշակաբույսերի արտադրողականությունը՝ պայքար տանելով մոլախոտերի դեմ, կատարելով բույսերի պաշտպանություն և հողի պարարտացում:
Այսօր, Լոռու մարզպետարանում Ավստրիական զարգացման գործակալությունը համաձայնագիր կնքեց «Աջակցություն Լոռու մարզի համայքներին» բարեգործական հիմնադրամի հետ և հիմնադրամին հանձնեց գյուղատնտեսական ԱԹՍ-ներն ու օժանդակ սարքավորումները՝ մարզում գյուղատնտեսության ոլորտում նորարարական և ճշգրիտ տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու, ագրոդրոնների և լրացուցիչ սարքավորումների շահագործման վերաբերյալ համապատասխան անձնակազմին ուսուցանելու նպատակով:
Հանաձայնքագրի կնքման և սարքավորումների տրամադրման հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը և ոլորտի մասնագետներ:
- Գյուղատնտեսական դրոնների ձեռքբերումն անհրաժեշտություն էր մարզի համար, նորագույն տեխնոլոգիների աշխատանքն արդյունավետ կլինի, և հուսանք՝ մարզում եկող տարի բերքատվությունն անհամեմատ բարձր կլինի: Սա մեծ օգություն է մարզի ֆերմերներին, շնորհակալ ենք այս մեծ աջակցության համար,- իր խոսքում ասաց Գ. Ասրյանը:

Առաջիկա օրերին համապատասխան մասնագետները տեսական և գործնական մեկշաբաթյա դասընթացներ կանցնեն գյուղատնտեսության մեջ դրոնների կիրառման թեմայով՝ ձեռք բերելով նաև ԱԹՍ-ները շահագործելու անհրաժեշտ գիտելիքներ:

Հիշեցնենք, Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով օգոստոս ամսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Լոռու մարզին տրամադրվելու էր գյուղատնտեսության զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման հնարավորություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38