Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավերժ փառք ձեզ, հերոսնե՛ր

27.09.2022

 Երկու տարի է անցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, նաև այլ ուժերի մասնակցությամբ Արցախի ու հայ ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա դաժան պատերազմից:
Ուզում եմ գլուխ խոնարհել մեր հերոսների հիշատակի առջև, գլուխ խոնարհել նրանց ընտանիքների առջև ու կրկին խոստանալ. մեր քաջերի հիշատակը միշտ վառ ենք պահելու, նրանց անհավատալի սխրանքների մասին սերունդներին շատ ենք պատմելու: Այդ հերոսություններն են մեզ այսօր ապրեցնում ու հավատ ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ:
Նրանք ընկան, որ մենք ապրենք, նրանք զոհեցին իրենց կյանքը հանուն Հայրենիքի: Հզո՛ր Հայաստան ունենալու համար մեզ պետք է բռունցքվել, միակամ դառնալ ու մեր ամբողջ ներուժն ուղղել մեկ միասնական նպատակի:
Ինչպես պարտությունները, այնպես էլ՝ հաղթանակները հավետ չեն լինում: Իսկ հաղթել նշանակում է նաև հզորանալ, շարունակական զարգացում ապրել, երկու ոտքով ամուր կանգնել հողին:
Հավերժ փա՛ռք ձեզ, հերոսնե՛ր, խորին խոնարհում:

Արամ Խաչատրյան
Լոռու մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22