Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիտելիքի և դպրության օրը Լոռու մարզի դպրոցներում

01.09.2022

Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կրթական հաստատություններում բազմաբնույթ միջոցառումներով մեկնարկեց ուսումնական տարին:
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի պաշտոնյաներն այսօր այցելել են դպրոցներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորել մանկավարժներին՝ նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար, աշակերտներին ուղղված խոսքում ընդգծել կրթության դերն ու կարևորությունը, կոչ արել ուսանել բարձր առաջադիմությամբ և մշտապես բարձր պահել հարազատ դպրոցի պատիվը:
Մարզպետարանի ներկայացուցիչները մաղթել են բարի երթ, արգասաբեր և արդյունավետ ուսումնական տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:24:34