Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալը հետևել է Սարչապետ և Մեծավան համայնքներում սուբվենցիոն միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին

25.08.2022

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի այցերը մարզի համայնքներ, սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով, շարունակվում են։
Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հետ հերթական այցով Սարչապետ և Մեծավան համայնքներում էր։ Այցի շրջանակներում փոխմարզպետը հանդիպում է ունեցավ բնակիչների հետ, հետևեց Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե, Նորաշեն և Սարչապետ բնակավայրերում, Մեծավան համայնքի Մեծավան բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին։
2022թ. համար նախատեսված աշխատանքների մի մասն այստեղ արդեն մեկնարկել են։ Նորաշեն բնակավայրում ներբնակավայրային 5 ճանապարհ է տուֆով սալարկվում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 65 մլն դրամ է։ Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում 2021 սուբվենցիոն միջոցներով վերանորոգված մանկապարտեզի համար այս տարի ձեռք կբերվի գույք (ընդհանուր արժեքը 10 մլն դրամ է)։ Սուբվենցիոն միջոցներով բարեկարգվում են նաև Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի և Սարչապետ բնակավայրի հանդիսությունների սրահի տարածքները (ծրագրի ընդհանուր արժեքը` 27 մլն դրամ)։ Սարչապետ բնակավայրում վերանորոգվում է մշակույթի տունը (ընդհանուր արժեքը՝ 64 մլն դրամ), տուֆ քարով սալարկման միջոցով հիմնանորոգվում է 1-ին փողոցի դեռևս չնորոգված հատվածը և 7-րդ փողոցը (ընդհանուր արժեքը` 49 մլն դրամ), 9-րդ փողոցը և դեպի գերեզմանատուն տանող ճանապարհները (ընդհանուր արժեքը՝ 44 մլն դրամ)։
Մեծավան համայնքի Մեծավան բնակավայրում տուֆ քարով սալարկվում են ներհամայնքային ճանապարհները (արժեքը՝ մոտ 50 մլն դրամ), բարեկարգվում, կանաչապատվում է զբոսայգին, մանկական խաղահրապարակը (մոտ 15 մլն դրամ)։ Բնակավայրի մարզադահլիճի համար ձեռք կբերվի նաև գույք` 9 մլն դրամ արժեքով, ինչպես նաև կպարսպապատվի և կսալարկվի մարզադահլիճի բակի տարածք(ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 14 մլն դրամ է)։ Բնակավայրի Աբովյան փողոցում կկառուցվի ջրահեռացման համակարգ և սելավատար (ծրագրի ընդհանուր արժեքը՝ մոտ 37 մլն դրամ), կհիմնանորոգվի կոյուղին (42 մլն դրամ), նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով կարդիականացվի Զ. Անդրանիկ փողոցի լուսավորության ցանցը, կկառուցվի Գորկու, Իսակով, Գագարին, Մյասնիկյան, Րաֆֆու, Գայի, Պ. Սևակի, Վարդանանց, Տերյան, Աբովյան, Խանզադյան, Պուշկինի փողոցների լուսավորության ցանցը (ընդհանուր արժեքը՝ 49 մլն դրամ)։
Ծանոթանալով կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին՝ փոխմարզպետը կատարեց դիտարկումներ որակի և ժամկետների վերաբերյալ։ Նա շինպատասխանատուներին հորդորեց, պահպանելով իրականացվող աշխատանքների որակը, դրանք ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38