Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել են շրջայցերը մարզի առողջապահական հիմնարկներ
24.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն աշխատանքային այցով այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում էր: Ռ. Պողոսյանը, տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ, շրջեց բուժկենտրոնի մանկական սոմատիկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում: Նրանք քննարկեցին մանկական և գինեկոլոգիական ծառայությունների բարելավման խնդիրները, զրուցեցին բուժանձնակազմի հետ, հիվանդասենյակներում ծանոթացան հիվանդների առողջական վիճակին: Վահագն Մկրտչյանը մարզի առողջապահության պատասխանատուին ներկայացրեց բաժանմունքների պայմանները, բժշկական կենտրոնի խնդիրները և զարգացման հեռանկարները: Նման այցերը մարզի բժշկական կենտրոններ շարունակական բնույթ կկրեն։ Ռ. Պողոսյանը բուժանձնակազմին փոխանցեց մարզպետ Ա. Խաչատրյանի հորդորը՝ այնպես աշխատել, որ քաղաքացիները վստահեն մարզային բժշկական կենտրոններին և մեծ ուշադրություն դարձնել բուժծառայությունների որակին: - Կարևորը և առաջնայինը բնակիչների գոհունակությունն է, յուրաքանչյուր հիվանդ պետք է բավարարված հեռանա,- ասաց նա: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ռուզաննա Պողոսյանի կողմից տրվեցին ցուցումներ: