Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

23.08.2022

Սիրելի՛ լոռեցիներ, հայրենակիցնե՛ր,
շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ:
32 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, ինչը պատմական մեծ իրադարձություն էր հայի ժողովրդի համար, և անշրջելի հիմք դարձավ մեր անկախության ճանապարհին: Հռչակագրի ընդունումը հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր:
Այս տարիներին հայ ժողովուրդն անցել է բազմաթիվ դժվարությունների և արհավիրքների միջով, ինչպես իր պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում, սակայն միշտ շտկել է մեջքն ու նայել առաջ:
Մեզ երբե՛ք, երբե՛ք վհատեցնել ու կոտրել չի լինի, երբե՛ք: Մենք երբևիցե թույլ չենք տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ:
Հայաստանի Հանրապետությունը պետք է ծաղկի ու զարգանա՝ մշտապես բարձր ծածանելով հայոց եռագույնը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38