Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը Վանաձորում մասնաճյուղ է բացել
22.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանին և կենտրոնի ներկայացուցիչներին:
Հանդիպման նպատակն է եղել մարզպետին տեղեկացնել այսօրվանից գործող «Վարդանանց» կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գործունեության մասին և քննարկել առաջարկվող բժշկական ծառայությունների և հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր:
Քննարկմանը մասնակցել է նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Ինչպես նշեցին կենտրոնի ներկայացուցիչները, մասնաճյուղը ընտանեկան բժշկության կենտրոն է լինելու՝ հիմնված միջազգային փորձի վրա։
Ողջունելով «Վարդանանց» նորարարական կենտրոնի բացումը՝ մարզպետ Արամ Խաչատրյանը հույս հայտնեց, որ այն կնպաստի Վանաձոր համայնքում առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանը։
Ռ. Պողոսյանն իր հերթին նշեց, որ նման բուժծառայությունները նպաստում են հիվանդությունների կանխագելման կարևորագույն ծրագրերին: